National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.11.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի այցը Մեքսիկական Միացյալ Նահանգներ
1 / 5

Նոյեմբերի 22-ին Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի հրավերով Մեխիկո է այցելել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը:

Ողջունելով հյուրին` Սենատի նախագահը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում միջխորհրդարանական դիվանագիտության դերը եւ գոհունակություն հայտնել 2015 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հրավերով Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստան այցի շրջանակում երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության վերաբերյալ ձեռք բերված Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ: Սենատի նախագահն այս համատեքստում ընդգծել է նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը` հաստատելով Մեքսիկայի խորհրդարանի Վերին պալատի շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման գործում:

Փոխանցելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ ողջույնները` Արտակ Զաքարյանը Սենատի նախագահին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Սենատի նախագահի կողմից:

Զրույցի ընթացքում ներկայացվել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, կարեւորվել է Հայաստան-Մեքսիկա հարաբերություններում տնտեսական կապերի խթանման եւ մի շարք ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ միակողմանի դիրքորոշման անթույլատրելիությանը:

Այցի ընթացքում Արտակ Զաքարյանը հանդիպել է նաեւ Մեքսիկայի էկոնոմիկայի քարտուղար (նախարար) Իլդեֆոնսո Գուախարդո Վիլյառեալի հետ: Հանդիպման ընթացում ներկայացվել է ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, ոլորտի լայն հնարավորությունները, ներդրումային միջավայրի բարելավման նպատակով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը: Արտակ Զաքարյանը հրավիրել է էկոնոմիկայի քարտուղարին գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ այցելել Հայաստան, ինչը մեքսիական կողմից ընդունվել է գոհունակությամբ: Քննարկումների արդյունքում նախարարը հանձնարարել է կազմակերպել Արտակ Զաքարյանի հանդիպումները Մեքսիկայի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ` խոստանալով հետամուտ լինել եւ հետագայում նպաստել Հայաստանի հետ տնտեսական գործնական կապերի ձեւավորմանը եւ զարգացմանը:

Նույն օրը Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել նաեւ Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդո Խավյեր Բոլանյոս Ագիլարի եւ այս տարվա հոկտեմբերին առաջին անգամ ձեւավորված Մեքսիկա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ պատգամավորական բոլոր խմբակցությունների ղեկավարները, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հատուկ հրավիրյալներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

Համատեղ քննարկումների ընթացքում երկուստեք արձանագրվել են միջխորհրդարանական կապերի զարգացման գործում բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարեւորությունը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել Պատգամավորների պալատի նախագահի եւ բարեկամության խմբի անդամների այցը Հայաստան: Արտակ Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումները` ընդգծելով պաշտոնական Երեւանի համապարփակ փոխշահավետ գործակցության հաստատման կարեւորությունը Լատինական Ամերիկայի առաջատար պետության՝ Մեքսիկայի հետ:

Հանդիպման ավարտին Պատգամավորների պալատի նախագահ Էդմունդ Խավյեր Բոլանյոսն Արտակ Զաքարյանին հրավիրել է մասնակցելու խորհրդարանի Ստորին պալատի լիագումար նիստին, որի ընթացքում մեքսիկացի պատգամավորները ջերմորերն ողջունել են Հայատանի ԱԺ ներկայացուցչին: Պատգամավորների պալատում Արտակ Զաքարյանը նաեւ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորգանա Խիմենեսի հետ:

Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները` համակարծիք լինելով միջպետական հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարցում: Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրել է ԼՂ հիմնահարցի էությունը, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, ինչը վտանգում է ողջ տարածաշրջանի կայունությունը եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հանձնաժողովների միջեւ առաջիկայում փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի շուրջ ստեղծել համագործակցության եւ խորհրդակցության մեխանիզմ, ինչպես նաեւ ձեւավորել փոխայցելությունների օրակարգ:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին ուղեկցում էր Մեքսիկայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 23-ին եւս նախատեսված են հանդիպումներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am